| |
|
| Ադրբեջանական քարոզչամեքենայի պաշտոնական տարբերակների անհամապատասխանությունները |
| |
- Եթե Հայկական կողմը պատրաստվում էր ոչնչացնել Խոջալուի բնակչությանը, ինչու՞ էր այդ դեպքում մի քանի օր շարունակ բարձրախոսներով զգուշացնում մարդկանց գալիք հարձակման մասին:
- Ինչու՞ Ադրբեջանի իշխանությունները, իմանալով, որ Խոջալուի վրա հարձակվելու են, չզգուշացրեցին բնակչությանը և տարհանեցին միայն ադրբեջանցիներին ու անասուններին, իսկ թուրք մեսխեթցիները հանձնվեցին բախտի քմահաճույքին:
- Ինչու՞ էին մարդիկ հեռանում միջանցքով ոչ թե ցերեկը, այլ գիշերը:
- Ինչու՞ էին սպանվածների դիակները գտնվում ադրբեջանական դիրքերին այդքան մոտ: Մի վայր, որտեղ հայերի հետքն անգամ չկար:
- Արդյոք մեծ ռիսկի չէի՞ն դիմում Խոջալուի բնակչությանը ոչնչացնել ցանկացող հայերը, իմանալով որ այդ ժամանակ Աղդամում տեղակայված էր ադրբեջանական բանակի բավական մեծ խմբավորում (30-35 հազար մարդ): Հետևում Ստեփանակերտն էր, առջևում Աղդամը՝ 35 հազար թշնամիներով:
- Ինչու՞ է քաղաքացիական բնակչությունը սպանվել ադրբեջանցիների վերահսկողության ներքո գտնվող վայրում:
- Ինչու՞ հայերը միջանց բացեցին փախստականների համար, այնուհետև, օպերացիայի ավարտը և սեփական կյանքերը վտանգի տակ դնելով, գրավված քաղաքը պահելու փոխարեն, հասան նրանց Աղդամի մոտակայքում և գնդակահարեցին ադրբեջանցիների վերահսկողության ներքո գտնվող վայրում:
- Ինչու՞ էին գերի ընկածները և վերադարձվածները ավելի շատ քան սպանվածները:
- Ինչու՞ են ականատեսները և ուղղակի սեփական տեսակետն արտահայտող մարդիկ զոհվում, ընկնում բանտ, կամ արտաքսվում երկրից:
- Ինչու՞ են որպես «հայկական վայրագությունները» ցուցադրող փաստագրական նյութեր օգտագործվում Կոսովոյի դեպքերի, երկրաշարժերի զոհերի և այլ վայրերի եւ իրադարձութունների փախստականների լուսանկարներ ու տեսանյութեր:
- Ինչու՞ են ադրբեջանական խրոնիկայի կադրերում նույն դիակները ցուցադրվում նորմալ և այլանդակված վիճակում: Ո՞վ է նրանց գանգամաշկել: Ինչու՞ էին դիակները այլանդակվել դեպքերից մի քանի օր անց (մարտի 2-3):
Ինչպե՞ս կարելի է հասկանալ, երբ ադրբեջանական խրոնիկայի կադրերում ցուցադրվում են մահացածների այլանդակված դիակներ (գանգամաշկում, վերջույթների, փափուկ հյուսվածքների կտրում): Իսկ նույն խրոնիկայի այլ կադրերում հայտնաբերվում են հենց նույն մահացածները սակայն չայլանդակված վիճակում: Պարզ է, որ ադրբեջանցի օպերատորների առաջին և երկրորդ նկարահանման միջև ընկած ժամանակահատվածում ինչ-որ մեկը այլանդակել է մահացածների դիակները: Ովքե՞ր և ի՞նչ նպատակով են այլանդակել մարդկանց մարմինները: |
|
|
|
| |
| |
| |
| |
| |
| |
| |
| |
| |
| |
| |
| |
| |
| |
| |
| |
| |
| |
| |
| |
| |
| |
| |
| |
| |
| |
| |
| |
| |
| |
| |
| |