«Ինձ, ադրբեջանուհու տեղ դնելով, հարվածեցին ինքնաձիգի կոթով»
Vesti.az գործակալության բացառիկ հարցազրույցը ռուսական «Նովայա գազետա» թերթի լրագրող Վիկտորիա Մարկի Իվլիեվայի հետ, որը 1992թ. փետրվարին եղել է հայերի կողմից գրավված Խոջալուում:
Ինչպե՞ս Դուք հայտնվեցիք հայերի կոմից գրավված Խոջալուում
Այժմ ես կոկրետ չեմ հիշում, թե ինչպես հայտնվեցի Խոջալուում: Սակայն ուզում եմ նշել, որ ռազմական գործողությունների ընթացքում ես Լեռնային Ղարաբաղում ազատ լրագրողի կարգավիճակում էի միայն ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայկական կողմում: Ուզում եմ շեշտել, որ մահացած մարդկանց, որոնք տեղ էին գտել լրագրող Չինգիզ Մուսթաֆայեվի տեսանյութում, ես չեմ տեսել, քանի որ քաղաք եմ մտել մյուս կողմից:
Ի՞նչ տեսաք Դուք հայերի կողմից գրավված քաղաքում: Տեսե՞լ եք արդյոք քաղաքում մնացած խաղաղ բնակիչներ
Խաղաղ բնակիչներ ես տեսել եմ քաղաքում, սակայն դրանք ոչ թե ադրբեջանցիներ էին, այն թուրք մեսխեթցիներ, որոնց այստեղ են վերաբնակեցրել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամենաթեժ պահին: Փետրվարի 26-ի վաղ առավոտ էր: Ես լավ եմ հիշում, թե ինչպես հայ զինվորականները դուրս հանեցին այդ մարդկանց իրենց տներից: Այդ մարդկանց մեջ մի կին կար կապույտ աչքերով, որին անվանում էին Մուսլյուդա: Նա հինգ երեխա ուներ, ընդ որում ամենափոքրը ընդհամենը մեկ օրեկան էր: Այսինքն երեխան ծնվել էր Խոջալուի գրավման նախորդ օրը: Մարդիկ համարյա տկլոր էին, կոշիկները հագել էին շտապ բոբիկ ոտքերին: Մարդկանց գերիների պես քշեցին ինչ-որ ուղղությամբ, ես էլ գնացի նրանց հետ: Ես վերցրեցի այն փոքրիկին ձեռքս, ծածկեցի իմ բաճկոնով, նրան մի քիչ տաքացնելու համար: Գերիները ամբոխը կազմված էր հիմնականում կանանցից և երեխաներից, կային նաև մի քանի ծերունիներ: Մի ձիավոր մարդ մոտեցավ ինձ և ուժգին հարված հասցրեց մեջքիս ինքնաձիգի կոթով՝ ինձ ադրբեջանուհու կամ գերի թուրք մեսխեթցու տեղ դնելով: Այդ րոպեին ես զգացի, թե ինչ բան է անազատությունը:
Դուք չգիտե՞ք, թե ինչ եղավ այդ մարդկանց հետ
Գերիներին ինչ-որ տան մեջ էին պահում: Ես տեսա, որ նրանց կերակրում էին: Իսկ հետո փոխանակում էին գերի հայերի հետ: Ես ինքս եմ տեսել, թե ինչպես էին նրանց փոխանակում: Ես նույնիսկ մի քիչ փող տվեցի Մուսլյուդային: Դրանից հետո ես այլևս չեմ տեսել նրան: Այնուամենայնիվ շատ կուզենաի կրկին հանդիպել նրա հետ և իմանալ, թե ինչպես է դասավորվել նրա հետագա ճակատագիրը:
Տեսե՞լ եք Դուք արդյոք հայերի կողմից գրավված Խոջալուում քաղաքի գրավմանը մասնակցած 366 ռուսական գնդի զինծառայողներին
Չգիտեմ, սակայն այնտեղ կային ռուս զինվորականներ: Այնտեղ բոլորը խոսում էին ռուսերեն, և դժվար էր որոշել, թե ով է նրանցից ռուս, ով հայ:
Դուք ասացիք, որ եղել եք նաև ադրբեջանական կողմում…
Այո, ես եղել եմ նաև Ստեփանակերտում և Շուշիում քաղաքի գրավումից առաջ: Մի դեպք եմ հիշում Շուշիում: Մենք՝ լրագրողներս սպասում էինք ինչ-որ տեղական պաշտոնյայի, եթե չեմ սխալվում քաղգործկոմի կամ մարզային գործկոմի հետ հանդիպմանը, այժմ դժվար է հիշել: Եվ ահա հենց այն ժամանակ, երբ մենք սպասում էինք ընդունարանում, նրա աշխատասենյակ մտավ մի մարդ և գնդակահարեց նրան: Մեզ բոլորիս անմիջապես ձերբակալեցին: Սակայն ամենադժվարը այժմ հայտնի լրագրող Սավիկ Շուստերի վիճակն էր: Անխուսափելի հաշվեհարդարից նրան փրկեցին կանադական անձնագիրը և գոչերը, որ նա հայ չէ, այլ հրեա է:
Ուզում եմ ասել, որ Ղարաբաղը իմ կյանքի գլխավոր դպրոցն էր: Ես տեսա տանջանք երկու կողմում էլ. մարդիկ ենթարկվում էին տանջանքների անկախ ազգային պատկանելիությունից: Սակայն Խոջալուն ադրբեջանցիների համար մեծ վերք է:
Աղբյուր՝ vesti.az
Համեմատել 1992թ "Մոսկովսկիյ Կոմսոմոլեց" թերթում տպագրված նյութի հետ |