|
|
Էյնուլլա Ֆաթուլլայեվը ծնվել է 1976թ. Բաքվում: Ավարտել է Բաքվի սոցիալական կառավարման և քաղաքագիտության ինստիտուտը, ինչպես նաև Ադրբեջանի նախագահին կից կառավարման ակադեմիայի մագիստատուրան:
1993-95թ. ղեկավարել է Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական երիտասարդական կազմակերպությունը: 1997-99թթ. եղել է Ադրբեջանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի խորհրդականը:
1999թ. հունվարին նա բացեիբաց քննադատեց կոռուպցիան իշխանության վերին օղակներում և հրաժարվեց պետական պաշտոնից՝ լքելով իշխող կուսակցության շարքերը:
Այդ օրվանից ակտիվորեն զբաղվում է լրագրողական և հրապարակային գործունեությամբ:
1999թ. ANS հեռուստաընկերությունում վարում էր «Նեզեր նողթեսի» հաղորդումը: 2000թ. զորակոչվել է բանակ և մինչև 2001թ. ղեկավարել է Լեռնային Ղարաբաղի Աղդերիի շրջանի ճակատային գծի մոտոհրաձգային գումարտակը:
Զորացրվելուց հետո շարունակեց իր լրագրողական գործունեությունը և դարձավ «Միլլեթին սեսի» առաջատար ընդդիմադիր թերթի խմբագրության անդամ: Սակայն 2001թ. Նիզամիի շրջանի դատարանի որոշմամբ Ֆաթուլլայեվի դեմ քրեական գործ է հարուցվում, և նա ստիպված է լինում լքել երկիրը:
|
|
| |
|
| |
Եվրոխորհրդի ճնշման տակ նախագահի ներումից հետո Էյնուլլա Ֆաթուլլայեվը վերադառնում է Ադրբեջան և 2002թ. Էլմար Հուսեյնովի հետ վերականգնում «Մոնիտոր» հանդեսի գործունեությունը:
2007թ. հոկտեմբերի 30-ին Բաքվում ծանր հանցագործություններ քննող դատարանը մեղավոր ճանաչեց «Իրական Ադրբեջան» և «Գյունդելիք Ազերբայջան» անկախ թերթերի գլխավոր խմբագիր և հիմնադիր Էյնուլլա Ֆաթուլլայեվին: Լրագրողը դատապարտվել է միանգամից քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ 214.1 (սպառնալիք ահաբեկչությամբ), 213.2.2 (խուսափում հարկերի վճարումից), 283.2.2 (ազգամիջյան ատելության սերմանում) ութ տարվա ազատազրկման:
Լրագրողի դատապաշտպան Իսախան Աշուրովը հայտարարեց, որ նրա պաշտպանյալը արդեն երկրորդ անգամ է դատապարտվում իր հոդվածների համար: Չնայած այն փաստին, որ նա մեղադրվում էր արտասահմանյան դեսպանությունների նկատմամբ ահաբեկչական գործողությունների նախապատրաստման մեջ՝ այդ դեսպանությունների ներկայացուցիչներին չէին թույլատրել մասնակցել դատավարությանը: Իսկ արտասահմանյան ընկերությունների աշխատակիցները, որոնց հարցաքննել էին, ընդհանրապես ահաբեկչության մասին ոչ մի բան չասեցին:
Դատապաշտպանի խոսքերով հանցագործության օբյեկտ և սուբյեկտ գոյություն չունի: Գործը կազմված է 19 հատորից, որոնցից 17-ը վերաբերվում են հարկերից խուսափելուն: Մինչև ձերբակալությունը Էյնուլլան ոչ մի խնդիր չուներ հարկային մարմինների հետ: Դատապաշտպանի խոսքերով լրագրողին ապօրինի պատժի են ենթարկել իր մտքերի ազատ արտահայտման համար:
Իսկ ահաբեկչության և ազգամիջյան ատելության հրահրման մեղադրանքները կապված են Էյնուլլայի՝ «Իրական Ադրբեջան» թերթում լույս տեսած հոդվածի հետ, որտեղ նա նշում է, որ Բաքվի աջակցությունը ԱՄՆ-ին Իրանի հարցում վերջինիս Ադրբեջանի վրա հարձակվելու պատճառ կարող է հանդիսանալ: Նա նաև քննարկել է Իրանի կողմից հարվածների հնարավոր թիրախները: Միջազգային հանրությունը այս մեղադրանքը որակել էր որպես անհեթեթություն:
|
| |
Տատյանա Չալաձեն դատի է տվել Էյնուլլա Ֆաթուլլայեվին Խոջալուի ողբերգության մասին զրպարտանքներ տարածելու համար
Ղարաբաղյան պատերազմի վետերան, փախստականների և հարկադիր տեղահանվածների իրավունքների պաշտպանության կենտրոնի տնօրեն, հայտնի լրագրող Տատյանա Չալաձեն հայտով դիմեց Յասամալիի շրջանի դատարանին ընդդեմ «Գյունդելիք Ազերբայջան» և «Իրական Ադրբեջան» թերթերի գլխավոր խմբագիր Էյնուլլա Ֆաթուլլայեվի պատվի և արժանապատվության պաշտպանության խնդրանքով:
Ինչպես նշեց Չալաձեն, նրա հայտը կապված է Է. Ֆաթուլլայեվի՝ Խոջալուի ցեղասպանության մասին ինտերնետում տեղադրված հարցազրույցի հետ. «Էյնուլլա Ֆաթուլլայեվը ասել է, որ Խոջալուի ցեղասպանությունը իրականացրել են իրենք ադրբեջանցիները, իսկ դիակները այլանդակել են:
Նա իբր հղում է կատարել նախկին նախագահ Մութալլիբովի, Խոջալուի գործադիր կառավարության ղեկավար Էլման Մամեդովի և Խոջալուի բնակիչների խոսքերին:
Մութալլիբովը 2004թ. հայտարարեց, որ նա եբևէ նման բան չի ասել Խոջալուի ցեղասպանության մասին, իսկ Էլման Մամեդովը և խոջալեցիները ասում են, որ երբեք չեն հանդիպել Ֆաթուլլայեվին: Այս հայտարարություններով Ֆաթուլլայեվը վիրավորել է զրկանքների ենթարկված խոջալեցիների, ղարաբաղցիների և ադրբեջանցիների արժանապատվությունը:
Օգտագործելով նրա կեղծ հայտարարությունները՝ հայկական մամուլը ուժեղացնում է հակաադրբեջանական քարոզչությունը և, աղավաղելով ճշմարտությունը, մոլորության մեջ է գցում միջազգային հանրությանը: Դա վնասում է հայ-ադրբեջանական հակամարտության լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներին»:
Չալաձեն խնդրել է դատարանին ստիպել Ֆաթուլլայեվին ներկայացնել խոջալեցիների հետ հանդիպման տեսագրությունները և դրա հիման վրա ընդունել որոշում, համաձայն որի նա պետք է հերքեր իր խոսքերը:
Ինչպես նշել է Ֆաթուլլայեվը, նա Խոջալուի ողբերգության մասին իր մտքերը արտահայտել է դեռևս երկու տարի առաջ «Ղարաբաղյան օրագիր» գրքում:
Նա նաև ավելացրեց, որ Չալաձեի հայցի մասին տեղյակ չէ:
Amnesty international կազմակերպության մրցանակը շնորհվել է դատապարտված լրագրողին
Բանտարկության մեջ գտնվող ադրբեջանցի լրագրող Էյնուլլա Ֆաթուլլայեվը արժանացել է Amnesty international իրավապաշտպան կազմակերպության հեղինակավոր մրցանակին: Մրցանակաբաշխության արարողության ժամանակ (մրցանակը հանձնվեց լրագրողի հորը) իրավապաշտպանները կոչ արեցին Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել լրագրողին, որը 2007թ. դատապարտվել էր 30 ամսվա ազատազրկման զրպարտանքների մեղադրանքով: Ֆաթուլլայեվը և նրա կողմակիցները համարում են, որ այս մեղադրանքները ունեն քաղաքական սկզբնապատճառ: Էյնուլլան հիմնադրել է «Իրական Ադրբեջան» թերթը, որը հայտնի դարձավ իշխանությունների հասցեին կտրուկ մեղադրանքների շնորհիվ: Թերթը փակվեց լրագրողի ձերբակալությունից հետո:
Ֆաթուլլայեվի՝ ընդդեմ Ադրբեջանի հայտի քննումը նշանակված է ապրիլի 22-ին
Ինչպես հայտնում է Bakililar.az կայքը, մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննարկվելու է «Գյունդելիք Ազերբայջան» և «Իրական Ադրբեջան» թերթերի հիմնադիր և գլխավոր խմբագիր Էյնուլլա Ֆաթուլլայեվի Ադրբեջանի դեմ ուղղված բողոքի հայտը:
Քննարկումը նշանակված է ապրիլի 22-ին: Այդ մասին ասվում է մարդու իրավունքների եվրոպական դատարանի ռելիզում:
Էյնուլլա Ֆաթուլլայեվը դատապարտվել է 8,5 տարվա ազատազրկման: Անցյալ տարվա վերջում նրա մոտ հայտնաբերվեց 0,223 գրամ հերոին: Այդ կապակցությամբ Ղարադաղի շրջանի դատարանում հարուցվեց քրեական գործ քրեական օրենսքրքի 234.1 հոդվածի համաձայն (թմրանյութերի, հոգեմետ դեղերի ապօրինի պատրաստում, ձեռք բերում, պահպանում, փոխադրում):
Ֆաթուլլայեվը բողոքի հայտը բաղկացած է հետևյալ կետերից՝ ազատ խոսքի արտահայման և արդար դատավարության անցկացման իրավունք:
Aze.az |
| |
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պահանջեց Ադրբեջանի իշխանություններից ազատ արձակել լրագրող Ֆաթուլլայեվին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երեկ՝ ապրիլի 21-ին, հրապարակեց իր որոշումը Ադրբեջանում ձերբակալված «Իրական Ադրբեջան» թերթի գլխավոր խմբագիր Էյնուլլա Ֆաթուլլայեվի բողոքի վերաբերյալ՝ լրագրողին ազատությունից զրկած Ադրբեջանի դատարանների որոշումը ճանաչելով ապօրինի: Ադրբեջանի իշխանությունները մտադիր են վիճարկել որոշումը Ստրասբուրգի դատարանի բարձրագույն ատյանում:
«Դատարանը կառավարությունից պահանջեց անհապաղ ազատ արձակել ֆաթուլլայեվին և վճարել նրան 25 հազար եվրո որպես փոխհատուցում», - «Կովկասյան հանգույց» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում նշեց լրագրողի դատապաշտպան Իսախան Աշուրովը` մեկնաբանելով Ստրասբուրգի դատարանի որոշումը:
Աշուրովի խոսքերով մարդու իրավունքների եվրոպական դատարանը ընդունեց Ադրբեջանի դատարանների կողմից մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10 և 6 հոդվածների (արդար դատավարության անցկացման և ազատ արտահայտման իրավունք) խախտումների փաստը: Դատապաշտպանը պատրաստվում է դիմել գերագույն դատարան այս որոշման արագ ի կատա ածման և Ֆաթուլլայեվին բանտից ազատելու հայտով:
«Ֆաթուլլայեվի դատական վերաքննությունն անցել է կոպիտ խախտումներով, իսկ դատարանները արհամարհում էին նրա բազմաթիվ բողոքները և իրենք էին խախտում օրենքները: Ստրասբուրգի դատարանը իրավական գնահատական տվեց այս փաստերին և ընդունեց լրագրողի իրավունքների ոտնահարման փաստը», - ասաց Աշուրովը:
Լրագրողի մյուս դատապաշտպան Էլչին Սադիխովը նշեց, որ եթե երեք ամսվա ընթացքում Ադրբեջանի կառավարությունը չբողոքարկի որոշումը մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերին ատյանում, ապա Ադրբեջանի գերագույն դատարանի պլենումը պետք է քննարկի Ստրասբուրգի դատարանի որոշումը և ուղարկի այն Բաքվի բողոքարկման դատարան այն ի կատար ածելու համար:
Սադիխովի խոսքերով, եթե մինչ այդ Ֆաթուլլայեվին թմրանյութերի ապօրինի պահման նոր մեղադրանք առաջադրվի, ապա Բաքվի բողոքարկման դատարանը պետք է այդ երկու գործերը միացնի մեկ դատավարության մեջ և քննի միասին:
Իր հերթին մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանի հանրապետության լիազոր ներկայացուցիչ Չինգիզ Ասքերովը համարում է, որ Ստրասբուրգի դատարանը գերազանցել է իր լիազորությունները՝ ընդունելով Ֆաթուլլայեվին անմիջապես ազատ արձակելու որոշումը:
«Ընդհանուր առմամբ եվրոպական երկրներում ընդունված պրակտիկայի համաձայն եվրոպական դատարանի որոշումներն ընկալվում են պետությունների դատարանների կողմից որպես Կոնվենցիայի նորմերի մեկնաբանում: Մի խոսքով իրավիճակը, երբ եվրոպական դատարանը կոնկրետ որոշումներ կայացնելու հստակ ցուցումներ է տալիս այս կամ այն պետության դատարաններին, անհիմն է և անընդունելի», - մեջբերում է Ասքերովի խոսքերը «Trend» գործակալությունը:
Հիշեցնենք, որ եվրոպական դատարանի որոշումը ուժի մեջ է մտնում, եթե երեք ամսվա ընթացքում գործը վերին ատյան տեղափոխելու հայտ չի ներկայացվում: Ասքերովը նշեց, որ Ադրբեջանի կառավարությունը պատրաստվում է ներկայացնել այդ հայտը:
Ադրբեջանի գերագույն դատարանի քրեական գործերով դատական կոլեգիայի դատավոր Մուզաֆֆար Աղազադեն նույնպես համարում է, որ Ստրասբուրգի դատարանը իրավունք չուներ ընդունելու Ֆաթուլլայեվին ազատ արձակելու որոշումը: «Ադրբեջանի օրենսդրության համաձայն քրեական գործերի քննումը տեղի է ունենում ազգային դատարանների կողմից: Եվրոպական դատարանը արձանագրում է միայն այս կամ այն օրենքի խախտման փաստերը», - ասաց նա:
Ըստ նրա՝ Ֆաթուլլայեվի ազատ արձակման մասին որոշումը պետք է ընդունվի Ադրբեջանում: Սակայն գերագույն դատարանը կարող է քննել այս գործը, եթե երեք ամսվա ընթացքում Ադրբեջքանի կառավարությունը բողոքի հայտ չներկայացնի Ստրասբուրգի դատարանի վերին ատյան:
Հիշեցնենք, որ Ֆաթուլլայեվը դատապարտվել էր Բաքվի Յասամալիի շրջանի դատարանի կողմից 2,5 տարվա ազատազրկման Խոջալուի ցեղասպանության մասին զրպարտանքներ տարածելու մեղադրանքով 2007թ. ապրիլի 20-ին: Հետագայում Ֆաթուլլայեվի դեմ քրեական գործ էր հարուցվել քրեական օրենսգրքի երեք հոդվածներով` 214.1 (ահաբեկչության սպառնալիք), 283.2.2 (ծառայողական դիրքն օգտագործելով ազգամիջյան, ռասսայական և կրոնական թշնամանքի սերմանում) և 213.2.2 (խուսափում հարկերից): 2007թ. հոկտեմբերի 30-ին Ֆաթուլլայեվը մեղավոր ճանաչվեց այս երեք հոդվածներով և ծանր հանցագործությունների դատարանի կողմից դատապարտվեց 8,5 տարվա ազատազրկման:
Ինչպես հաղորդում է «Կովկասյան հանգույց» գործակալությունը, նոր քրեական գործ Ֆաթուլլայեվի դեմ հարուցվեց 2009թ. դեկտեմբերի 31-ին 234.1 հոդվածով (թմրանյութերի ապօրինի պահում առանց վաճառելու նպատակի): Դատա-բժշկական փորձաքննության արդյունքում Ֆաթուլլայեվի մեզի և արյան մեջ հայտնաբերվեց հերոին (դիասեթիլ-մորֆին և ամֆետամին): Այդ մասին պնդում է հետաքննությունը: Ֆաթուլլայեվը կտրականապես հերքեց թմրանյութ օգտագործելու մեղադրանքը, իսկ նրա դատապաշտպան Աշուրովը հայտարարեց, որ լրագրողի մեզի և արյան փորձաքննության արդյունքները հստահություն չեն ներշնչում:
Ըստ հետաքննության տվյալների՝ 2009թ. դեկտեմբերի 29-ին համար 12 գաղութում, որտեղ գտնվում էր «Իրական Ադրբեջան» թերթի գլխավոր խմբագիր Ֆաթուլլայեվը, իրականացվել է ստուգում, որի արդյունքում նրա հագուստի և կոշիկների մեջ հայտնաբերվել է թմրանյութ 0,22 գրամ հերոինի տեսքով: Նրան նոր մեղադրանգ առաջադրվեց 234.1 հոդվածով (թմրանյութերի ապօրինի պահում):
Ֆաթուլլայեվը հայտարարեց, որ իր դեմ բացված քրեական գործը կեղծ է, և նա սադրանքի զոհ է դարձել: «Այս ամենը կազմակերպվել է իմ ազատության դուրս գալուն խոչնդոտելու համար մարդու իրավունքների եվրոպական դատարանում իմ բողոքի քննարկման նախօրեին», - ասաց լրագրողը: Նա քրեական գործը դադարեցնելու դիմում ներկայացրեց, սակայն մեղադրիչը դեմ արտահայտվեց դրան: Դատավորը նույնպես մերժեց դիմումը և լսումների սկիզբը նշանակեց ապրիլի 26-ին:
Ավելի վաղ, ինչպես արդեն հաղորդել էր «Կովկասյան հանգույց» գործակալության թղթակիցը, բանտարկության մեջ գտնվող «Իրական Ադրբեջան» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Էյնուլլա Ֆաթուլլայեվը հայտարարել է, որ իր կյանքին վտանգ է սպառնում: Ֆաթուլլայեվը նամակով հայտնեց այդ մասին ուղղիչ բանտարկության ծառայությանը, ինչպես նաև Amnesty International, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպություններին և լրագրողների պաշտպանության կոմիտեին:
Իր հերթին Ադրբեջանի ուղղիչ բանտարկության ծառայության ներկայացուցիչ Մեհման Սադիխովը հայտարարեց, որ Ֆաթուլլայեվի հայտարարություններն անհիմն են, և նրան ոչ ոք չի պատրաստվում սպանել:
Խմբագրության կողմից. տես նաև հետևյալ լուրերը՝ «Մամլո համաշխարհային միության նախագահը կոչ արեց ազատ արձակել լրագրողներին Ադրբեջանի բանտերից», «Ադրբեջանի մեդիայի ներկայացուցիչները դարձան Բուցերիուսի մրցանակի դափնեկիր», «Եվրոմիությունը կոչ է անում Ադրբեջանին դադարեցնել ճնշումները լրագրողների նկատմամբ», «Ադրբեջանում ազատության է դուրս եկել «Նոտա» թերթի գլխավոր խմբագիրը»:
«Կովկասյան հանգույց» |
| |
Ադրբեջանը դժգոհ է մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումից
Մինչ Ադրբեջանը գտնվում է մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատազորության ներքո, վերջինիս բոլոր որոշումները ենթակա են կատարման: Այդ մասին է հայտարարել քրեական գործերի դատարանի գերագույն կոլեգիայի անդամ Մուզաֆֆար Աղազադեն՝ մեկնաբանելով մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ լրագրող Էյնուլլա Ֆաթուլլայեվին անմիջապես ազատ արձակման մասին որոշումը:
Բացի այդ նա նշեց, որ ստրասբուրգյան դատարանը քննում է հարցը ոչ թե իր ամբողջ էությամբ, այլ դիտարկում է այն մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համապատասխան հոդվածների խախտման կամ չխախտման հարթության վրա:
Իր հերթին Ֆաթուլլայեվի դատապաշտպան Էլչին Սադիխովը համարում է, որ գերագույն դատարանը պետք է երեք ամսվա ընթացքում քննարկի ստրասբուրգյան դատարանի որոշումը և ուղարկի այն Բաքվի վճռաբեկ դատարան ի կատար ածելու համար: Միևնույն ժամանակ Սադիխովը շեշտեց, որ ստրասբուրգյան դատարանի որոշումը կարող է կասեցվել, եթե Ադրբեջանի կառավարությունը բողոքարկի որոշումը մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերին ատյանում:
Ադրբեջանի կառավարության աղբյուրները նշում են պաշտոնական Բաքվի դժգոհության մասին ՄԻԵԴ որոշումից և համարում են լրագրողի ազատ արձակման պահանջը ստրասբուրգյան դատարանի «լիազորությունների գերազանցում»: Ադրբեջանի իշխանությունները մտադիր են բողոքարկել այս որոշումը: Սակայն դատապաշտպան Ֆուադ Աղայեվի խոսքերով դա անիմաստ մտադրություն է, քանի որ դատարանի որոշման մեջ ասված է, որ Ֆաթուլլայեվի ազատ արձակման որոշումը «հատուկ որոշում է» և անհրաժեշտություն, դիմողի իրավունքների ոնտնահարմանը վերջ դնելու համար: Այդ պատճառով դատարանը որոշեց, որ Ֆաթուլլայեվը պետք է անմիջապես ազատ արձակվի: Ըստ Աղայեվի՝ գերագույն դատարանի պլենումը պետք է նորից քննի Ֆաթուլլայեվի գործը, չեղյալ հայտարարի տեղական դատարանների որոշումը և կասեցնի քրեական գործը: «Դրա համար շատ ժամանակ չի պահանջվում», - համարում է Աղայեվը: Նրա կարծիքով ՄԻԵԴ վերին ատյանը կարող է ընդհանրապես չքննարկել Ադրբեջանի կառավարության բողոքը, իսկ եթե նույնիսկ քննարկի, ապա միևնույն է չի բավարարի այն:
Նշենք, որ մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակեց իր որոշումը դատապարտված լրագրող Էյնուլլա Ֆաթուլլայեվի դատավարության վերաբերյալ: Ստրասբուրգյան դատարանը անօրինական ճանաչեց ահաբեկչության մեղադրանքով լրագրողին 8,5 տարվա ազատազրկման դատապարտած ադրբեջանական դատարանի որոշումը: «Դատարանը պահանջեց անմիջապես ազատ արձակել նրան և վճարել 25 հազար եվրո որպես փոխհատուցում», - ասվում է ՄԻԵԴ հաղորդագրության մեջ: Եվրոպական դատարանը հաստատեց, որ ադրբեջանական դատարանները խախտել են մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10 և 6 հոդվածները:
«Իրական Ադրբեջան» թերթի գլխավոր խմբագիր Էյնուլլա Ֆաթուլլայեվը ձերբակալվեց 2007թ. և մեղադրվեց մի քանի հոդվածներով (վիրավորանք ադրբեջանական ժողովրդի արժանապատվությանը, ահաբեկչության սպառնալիք և հարկերից խուսափում): Արդյունքում նա դատապարտվեց 8,5 տարվա ազատազրկման: Ձերբակալության հիմնական պատճառը Ֆաթուլլայեվի՝ իշխանությունների հասցեին թերթում տպագրված մեղադրանքներն էին: Միջազգային հանրությունը լրագրողին համարում է քաղբանտարկյալ և վերջին 3 տարվա ընթացքում պահանջում է ազատ արձակել նրան: 2009թ. դեկտեմբերին լրագրողի դեմ նոր մեղադրանք է առաջադրվում՝ թմրանյութերի պահում: Նրա իրերի մեջ հայտնաբերվել էր հերոին, որն էլ պատճառ հանդիսացավ այդ մեղադրանքի համար: Նրա դեմ նոր քրեական գործ հարուցվեց: Սակայն լրագրողը հայտարարեց, որ թմրանյութերը հատուկ են դրվել իր իրերի մեջ, որպեսզի իրեն ազատ չարձակեն մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմամբ:
Ռեգնում |
| |
| |
| |
| |
| |
| |
| |
| |
| |
| |
| |
| |
| |
| |
| |
| |
| |
| |
| |
| |
|
| Crying forgeries |
|
| |
|
 |
| |
|
|
| |
|
|